Արժևորելով գեղեցիկն ու բնականը

ՀԵՐԱՆԻ-ն ստեղծվել է մի պարզ, բայց կարևոր գաղափարի շուրջ՝ պարգևել կանանց ինքնավստահություն և անթերի գեղեցկություն բնական վարսերի միջոցով։

400+
Գոհ հաճախորդ
100+
կեղծամներ
20+
Տարի ոլորտում
Multiple mannequin heads with various styles of long wigs, straight and curly, displayed on a wall.

Ներդրում՝ հանուն քո ներքին հանգստության

ՀԵՐԱՆԻ-ն առաջարկում է ոչ թե պարզապես արտաքին լուծումներ, այլ երկարատև ներդրում ձեր ինքնավստահության մեջ։ Մեր բնական և պրոֆեսիոնալ մշակում անցած մոդելները ստեղծված են նրանց համար, ովքեր չեն զիջում որակի հարցում։

Woman with long black hair showing her scalp by lifting hair with one hand and touching her temple with the other.

Լիովին անվտանգ

Յուրաքանչյուր նմուշ անվտանգ է գլխամաշկի և սեփական մազերի համար՝ ապահովելով հարմարավետ կրում ամեն օր։

Բացարձակ բնական տեսք

Մազերի բնական կառուցվածքն ու շարժումը այնքան իրական են, որ նույնիսկ ամենամոտ հայացքից մնում են աննկատ։

Երկարատև որակ

Պատշաճ խնամքի դեպքում պարիկները պահպանում են փայլն ու փափկությունը մինչև 3-5 տարի։

Վստահություն ամեն օր

ՀԵՐԱՆԻ-ն դառնում է ձեր հավատարիմ ուղեկիցը՝ փոխանցելով խաղաղություն, ներդաշնակություն և ինքնավստահություն։

«Իմ վարսավիրական կարիերայի ընթացքում շփվել եմ բազմաթիվ կանանց հետ, ովքեր բախվել են մազաթափության կամ վարսերի խտության հետ կապված խնդիրների՝ հաճախ փորձելով անհամար միջոցներ, սակայն՝ ապարդյուն: Այդժամ որոշեցի ստեղծել մի բրենդ, որը ոչ թե պարզապես կզբաղվի վարսերի վաճառքով, այլ կվերադարձնի կնոջ կորցրած ինքնավստահությունն ու ինքնությունը:

‍

ՀԵՐԱՆԻ-ն սահմանում է որակի բարձր չափանիշներ՝ լուծելով իրական խնդիրներ և ապահովելով ինչպես արտաքին էսթետիկա, այնպես էլ ներքին հանգստություն»:

Smiling woman with dark hair resting her face on her hand wearing a cream blazer.

Հասմիկ Հակոբյան

ՀԵՐԱՆԻ-ի հիմնադիր
Ինքնավստահություն

Ավելին` քան պարզապես գեղեցկություն

Two bundles of shiny black hair extensions tied with black ribbons and a wide-tooth black comb.
Curly black hair extensions on a wooden hanger with hair scissors and a wide-tooth comb on white background.

Մենք վստահ ենք, որ մազերը կնոջ ինքնազգացողության և ինքնարտահայտման առանցքային տարրն են։ Կատարյալ վարսերը պարզապես գեղեցկության խորհրդանիշ չեն, դրանք ներքին ուժի և ինքնավստահության արտացոլումն են։

Գաղտնիության և Անվտանգության Երաշխիք

ՀԵՐԱՆԻ-ում ձեր տվյալները, խորհրդատվություններն ու գնումները լիովին գաղտնի են՝ ապահովելով անվտանգ և վստահելի փորձ յուրաքանչյուր այցի ընթացքում։

Անձնական Տվյալների Պաշտպանություն

Ձեր տրամադրած ցանկացած տեղեկատվություն պահպանվում է խիստ կոնֆիդենցիալ և երբեք չի փոխանցվում երրորդ կողմերին։

Անվտանգ Խորհրդատվություն

Մեր մասնագետների հետ յուրաքանչյուր խորհրդատվություն իրականացվում է լիարժեք գաղտնիությամբ՝ ապահովելով վստահ և ազատ հաղորդակցություն։

Վստահելի Գնում

Մենք երաշխավորում ենք պատճշած կերպով փաթեթավորված պատվերներ, որոնք կհասնեն ձեզ արագ և ապահով:

Two hands holding a long, blonde, silky hair extension against a dark curtain background.
Հատուկ առաջարկ

ՀԵՐԱՆԻ Cares

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր կին արժանի է զգալ իրեն գեղեցիկ և ինքնավստահ նույնիսկ կյանքի ամենադժվարին փորձությունների ժամանակ: Կարևորելով առողջությունն ու արժանապատիվ տեսքը՝ ՀԵՐԱՆԻ-ն առաջարկում է հատուկ -15% զեղչ այն կանանց համար, ովքեր բախվել են հիվանդությամբ պայմանավորված մազաթափության խնդրին և գտնվում են բուժման փուլում: Մենք երաշխավորում ենք ձեր տվյալների բացարձակ գաղտնիությունն ու անհատական հոգատար մոտեցումը՝ ձեր ինքնությունը վերագտնելու ճանապարհին:

100% Գաղտնիություն
Հոգատար մոտեցում 
Կապ Մեզ Հետ

Իմ վարսավիրական կարիերայի ընթացքում շփվել եմ բազմաթիվ կանանց հետ, ովքեր բախվել են մազաթափության կամ վարսերի խտության հետ կապված խնդիրների՝ հաճախ փորձելով անհամար միջոցներ, սակայն՝ ապարդյուն:

Հակոբյան

Իմ վարսավիրական կարիերայի ընթացքում շփվել եմ բազմաթիվ կանանց հետ, ովքեր բախվել են մազաթափության կամ վարսերի խտության հետ կապված խնդիրների՝ հաճախ փորձելով անհամար միջոցներ, սակայն՝ ապարդյուն:

Հասմիկ Հակոբյան

Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞վ է պայմանավորված ՀԵՐԱՆԻ-ի որակի բացառիկությունը:

Շուկայում հաճախ կարելի է հանդիպել ոչ պրոֆեսիոնալ եղանակներով հավաքագրված վարսերի, որոնք զուրկ են որակի պատշաճ վերահսկողությունից: ՀԵՐԱՆԻ-ն արմատապես տարբերվում է այս մոտեցումից. մենք բացառում ենք պատահական ծագման և ոչ հստակ մշակված հումքը:

Մեր յուրաքանչյուր նմուշ պատրաստվում է բացառապես մեր պատվերով՝ անցնելով որակի եռաստիճան պրոֆեսիոնալ մշակում: Մենք ոչ թե «առքուվաճառքով» ենք զբաղվում, այլ վարսերի մշակման և տեխնոլոգիական բարձրագույն ստանդարտների կիրառմամբ: Մեր ընտրած ուղին ապահովում է վարսերի բացառիկ հիգիենան, կառուցվածքային ամբողջականությունը և այն «պրեմիում» փայլը, որը հնարավոր է ստանալ միայն խիստ մասնագիտական վերահսկողության ներքո: Ձեր ընտրությունը ՀԵՐԱՆԻ-ում երաշխավորված է ոչ միայն էսթետիկայով, այլև՝ որակի անզիջում պատասխանատվությամբ:

Հնարավո՞ր է արդյոք ներկել պարիկը:

ՀԵՐԱՆԻ-ի պարիկները պատրաստված են 100% բարձրորակ բնական մազերից, ուստի դրանք հնարավոր է ներկել: Սակայն, որպեսզի պահպանեք մազերի բնական փայլը, կառուցվածքը և երկարակեցությունը, մենք խորհուրդ ենք տալիս ներկման գործընթացն իրականացնել միայն պրոֆեսիոնալ վարսահարդարի օգնությամբ: Նշենք, որ ՀԵՐԱՆԻ-ում մեր մասնագետները ներկում են կեղծամները ձեր նախընտրած կամ ձեր մազերին համապատասխան:

Ինչպե՞ս է կազմակերպվում առաքումը:

Մենք կատարում ենք ապահով և արագ առաքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հասցեներով` փոստի միջոցով: Ձեր պատվերը կփաթեթավորվի մեր շքեղ և պաշտպանիչ տուփերի մեջ՝ ապահովելով նրա անվնաս տեղ հասնելը:

Կարո՞ղ եմ ձևափոխել (ոճավորել) պարիկը: 

Այո, ՀԵՐԱՆԻ-ի պարիկները կարելի է ենթարկել ձևափոխությունների` հարդարել (ուղղել, գանգրացնել), ներկել, կտրել, քանի որ դրանք պատրաստված են բնական հումքից: Մենք նաև տրամադրում ենք խնամքի մասնագիտական ուղեցույց՝ ձեր նմուշի տեսքը երկար պահպանելու համար:

Արդյո՞ք պարիկները պատրաստված են 100% բնական մազերից:

Այո՛, ՀԵՐԱՆԻ-ի ողջ տեսականին պատրաստված է բացառապես ընտրված, 100% բնական մազերից: Դրանք անցնում են որակի խիստ ստուգում՝ ապահովելով բնական փայլ, հարմարավետություն և երկարակեցություն: Պարիկները հավաքված են նուրբ ցանցի վրա, որոնք չեն քրտնացնում գլխամաշկը և չեն առաջացնում ալերգիաներ:

Ինչպե՞ս ընտրել ինձ համապատասխան ոճը:

Յուրաքանչյուր հաճախորդի մենք տրամադրում ենք անհատական անվճար խորհրդատվություն՝ հաշվի առնելով ձեր նախընտրությունները, վարսերի գույնը, երկարությունը, խնդրի առկայությունը, ինչպես նաև գլխի տրամաչափը: Խորհրդատվություն կարող եք անցնել ինչպես մեր խանութ-սրահում, այնպես էլ առցանց:

Ինչպե՞ս կարող եմ պատվիրել ՀԵՐԱՆԻ-ի պրեմիում պարիկ:

Մեր հաճախորդների համար յուրաքանչյուր ընտրություն անհատական է: Քանի որ մենք կարևորում ենք ձեր հարմարավետությունը, կարող եք պարզապես կապ հաստատել մեզ հետ սոցիալական մեդիայի միջոցով, WhatsApp-ով կամ զանգահարել, և մեր մասնագետը կուղղորդի ձեզ՝ ընտրելու հենց ձեր ոճին համապատասխան մոդելը:

Ստեղծված Ձեզ Համար

Գտեք ձեր կատարյալ վարսերը

Բացահայտե՛ք բնական երանգների ու երկարությունների ձեր կատարյալ համադրությունը՝ ստեղծված ձեր մազերին անթերի միաձուլվելու համար։

Two mannequin heads display short and long light brown wigs near a decorative gold and black frame.